Բարձրացրել են աշխատավարձը, բնակարանային հարցերն էլ կլուծեն. Ցոլակյանն ամփոփում է տարին

Գերատեսչությանը հաջողվել է մարել տարիներով կուտակված վառելիքի պարտքերը։ Փրկարարական ծառայության ջոկատներն ապահովվել են վառելիքով և քսանյութերով նույնիսկ հեռավոր մարզերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Վերջին մեկ տարում հաջողվել է  մի շարք առանցքային խնդիրներ լուծել ԱԻՆ աշխատանքում։ Այդ մասին ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն` ամփոփելով պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները։

Հրշեջ փրկարարի` կյանքի հետ «խաղն» ու ցածր աշխատավարձը. ինչ էր խոստացել Փաշինյանը

Նախարարը նշեց, որ այս ամռանն արձանագրվել են աննախադեպ քանակությամբ հրդեհներ։ Այսպես, անցած տարի գրանցվել է 5478 հրդեհ, իսկ այս տարի 9 ամսում հրդեհների թիվը հասել է 8509–ի։ «911» ծառայությունը տարվա առաջին ինն ամիսներին սպասարկել է 1 միլիոն 404 հազար զանգ։ Կատարվել է 22 516 ելք, ինչը 4 հազարով ավելի է անցած տարվա ցուցանիշից։

Մեզ հաջողվել է փակել վառելիքի պարտքը, որը տարիներով կուտակվել էր։ Փրկարարական ծառայությունը նույնիսկ հեռավոր մարզերում ապահովված է վառելիքով և քսանյութերով։

«Մեզ հաջողվել է լուծել փրկարարների համազգեստի հարցը։ Հիմա արդեն ձեռք է բերվում  համազգեստի երրորդ տեսակը», – ասաց նա։

«Չգիտեմ՝ ունեմ դրա իրավունքը, թե ոչ…». Ցոլակյանը մեքենա է նվիրել հոգնածության պատճառով վթարի ենթարկված 2 աշխատակցի

Կարևոր ձեռքբերում է դարձել աշխատավարձերի բարձրացումը։ Նախկինում շարքային անձնակազմը ստացել է 80-90 հազար դրամ։ Այժմ ստորին օղակում կստանան 50 տոկոսով ավելի։ Ընդ որում, գերատեսչության վերին օղակներում բարձրացումը կլինի 5 տոկոսից ոչ ավելի։

Փրկարար երիտասարդներին իրենց օրիգինալ հարսանիքի օրն աշխատանքի են ընդունել ԱԻՆ–ում

Աշխատանքներ են տարվում նաև փրկարարների բնակարային հարցերը բարելավելու ուղղությամբ։ Սպասված նորությունը դեռ ԱԻՆ աշխատողներն էլ  չգիտեին. նախարարն առաջին անգամ այդ մասին հայտնում է  ճեպազրույցի ընթացքում։

Համակարգում բացեր էլ ունեն` «անբարեխիղճ» հրշեջներն են։ Ցոլակյանի խոսքով` նման մարդիկ ԱԻՆ–ում տեղ չունեն։ Առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաև օպտիմալացում։ Բոլոր նրանք, ովքեր արատավորում են հրշեջների բարի համբավը, կհեռացվեն աշխատանքից։

«Այո, ժամանակին ես եմ խորհուրդ տվել, որ Վանեցյանն ԱԱԾ տնօրեն նշանակվի». ԱԻՆ ղեկավար

Մինչև այժմ փրկարարի աշխատանքը գնահատվել է միայն խոսքով, ոչ թե գործով, մինչդեռ Ցոլակյանը կարծում է, որ պետք է ամեն կերպ խրախուսել փրկարարներին. նրանք վտանգում են իրենց կյանքը` փրկելով ուրիշներին։