Արտակարգ վայրէջք Վոլգոգրադում. երկու ամսական փոքրիկին չի հաջողվել փրկել

Երեխան բնածին հիվանդություն է ունեցել, ինչը կարող էր մահվան պատճառ դառնալ։ Քննչական կոմիտեն պատահարի փաստով ստուգում է անցկացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվա–Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում, երբ ինքնաթիռում երկու ամսական երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։

Սարսափելի վթար Երևան–Արմավիր ճանապարհին. վարորդը դուրս է շպրտվել մեքենայից. լուսանկար

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3–ին։ Ցավոք, երեխային փրկել չի հաջողվել։

Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներն արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։

Նախնական տվյալների համաձայն` երեխան բնածին հիվանդություն է ունեցել, որը կարող էր մահվան պատճառ դառնալ։

Զովունիում, աշխատանքի վայրում տախտակները լցվել են 37–ամյա տղամարդու վրա. նա մահացել է

Ռուսաստանի քննչական կոմիտեն պատահարից հետո ստուգում է սկսել։

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել. տեսանյութ