«Ադրբեջանում էլ չեն հավատա, որ Փաշինյանը մտածում է իրենց շահերի մասին». Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ասածը պոպուլիստական հայտարարություն էր։
Sputnik

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ՄԱԿ-ի ամբիոնից նշեց, որ Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար: Sputnik Արմենիան Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցի ընթացքում հետաքրքրվեց, թե նա, օրինակ, ինչպե՞ս է պատկերացնում դա գործնականում:

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

«Դրանք իրականում պոպուլիստական հայտարարություններ են: Պետք է հստակ ասել: Հասկանալի է, որ ադրբեջանական ժողովրդի ցանկությունն այն է, որ Արցախն ամբողջությամբ լինի Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ մեկ հայ բնակչի: Եվ Փաշինյանը, կարծես թե, դա նույնպես գիտակցում է: Ինքն էլ է ասում, որ դա է իրենց ցանկությունը»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` երբ վարչապետ Փաշինյանն ասում է՝ փոխադարձ ըմբռնելի, դա մոտավորապես հիշեցնում է այն գաղափարը, որ ունեին նաև նախկին իշխանությունները, որոնք ասում էին, թե Արցախի խնդրում փոխզիջումների վրա հիմնված լուծում է պետք:

Ղարաբաղյան հակամարտության Փաշինյանի սցենարի հետ համակարծիք եմ. Վլադիմիր Կազիմիրով

«Բայց փոխզիջումների վրա բանաձևը շատ ավելի դիվանագիտական է, քան երբ քեզ ցույց ես տալիս ադրբեջանցիներին մտահոգող հարցերի մասին մտածող ինչ-որ կերպար, որին երբեք ոչ ոք չի հավատալու, դա պարզ է ու ակնհայտ: Հայաստանում էլ չեն հավատալու, Ադրբեջանում էլ չեն հավատալու, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է իրենց շահերի մասին: Պետք է ավելի դիվանագիտական լեզու ընտրել, բայց ենթագիտակցության մեջ կամ հիմքում հստակ իմանալով, որ քաղաքական լուծում այս հարցում գոյություն չունի, չկա այդ լուծումը Կարող ես ասել՝ մենք պատրաստ ենք, կփորձենք և այլն»,-ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իսկ Արցախի խնդրի հետ կապված Նիկոլ Փաշինյանի, իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների, նաև զուգահեռ այլ դրսևորումների վերաբերյալ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարի մյուս գնահատականների մանրամասնությունները՝ տեսանյութում:

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան