WCIT նվագախմբի մի քանի տասնյակ երաժիշտներն այսօր փորձ անցկացրին Երևանի կենտրոնում։ Նրանք նվագեցին արհեստական ինտելեկտի օգնությամբ գրված ստեղծագործությունները։
«Արհեստական երաժշտությունից» բացի, փորձի ժամանակ հնչեցին նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Նման նվագախումբ ստեղծելու գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, գաղափարն իրականություն է դարձել WCIT-2019–ի կազմակերպիչների աջակցությամբ։
WCIT նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժշտի, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները` Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։
Հնարավոր է` Բարաք Օբաման Հայաստան գա. Երևանը պատրաստվում է «WCIT 2019» ՏՏ համաժողովին
WCIT–2019 ՏՏ համաշխարհային համաժողովը, որն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, Երևանում կմեկնարկի հոկտեմբերի 6–ին և կավարտվի ամսի 9-ին։ 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակություն կժամանի մեր երկիր։ Համաժողովի հյուրերի թվում են նաև աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը, ամերիկահայ գործարար և Reddit կայքի ու Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։