ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պայմանագրային զինծառայող է զոհվել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին»,– գրել է նա։
Կողբի համայանքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երիտասարդը 28 տարեկան էր, վնասվածքը եղել է ծնոտի հատվածում։
«Հիվանդանոց չեն հասցրել տանել»,– ասաց համայնքապետարանի աշխատակիցը։
Նրա խոսքով` երիտասարդն ամուսնացած չէր։
Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կրակոցից