Հայաստանում շաքարավազ չի արտադրվում. Հակամրցակցային մարմինն ուսումնասիրում է շաքարի շուկան

Հայաստանում շաքարի գինը նվազում է, հայկական արտադրության շաքարը` վերանում։ Կառավարությունն արձանագրել է` Ախուրյանի գործարանը չի աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Շաքարավազի գնի նվազումը դեմպինգի արդյունք չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` մեկնաբանելով Հայաստանում շաքարավազի գնի իջեցման փաստը։

Ինչպե՞ս վարվել շաքարավազի մենաշնորհի հետ. Փաշինյանը հարցի լուծման իր տարբերակն ունի

«Շաքարավազի գինը տատանվում է բորսայում եղած գնին համապատասխան։ Բայց ուրախալին այն է, որ այս շուկայում հայտնվում են նաև այլ ներկրողներ։ Կարևոր է ոչ այնքան ներկրման քանակը, որքան ներմուծողների մասնաբաժինը։ Եթե քանակը լիներ 100 հոգի, բայց նրանք բոլորն իրար հետ կազմեին 1-2 տոկոս, դա մեր կյանքում որևէ բան չէր փոխի»,– ասաց Գևորգանը։

Բենզինի, բանանի, շաքարավազի շուկաներում կենտրոնացվածությունը նվազել է. նախարար

Նրա խոսքով` նոր ընկերությունների մուտքի արդյունքում «Ալեքս Գրիգի» մասնաբաժինը շուկայում 20 տոկոսով նվազել է։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանում շաքարավազի ոլորտում շատ ավելի մեծ խնդիր է շաքարավազի արտադրությունը։

«Սիրում են բոլորին, հպարտանում են բոլորով». օլիգարխները սկսել են ավելի շատ հարկ վճարել

«Հայաստանում չկա շաքարի արտադրություն»,– լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը։

Հանձնաժողովի ուսումնասիրությունները շաքարավազի ոլորտում ընթացքի մեջ են, և նախագահի խոսքով, գործարանի հարցը դրանցում ևս ընգրկված է։ Բայց վերջնական արդյունքները կհրապարակվեն միայն ուսումնասիրություններն ավարտելուց հետո։

Գնաճդ շաքարով կտրեմ. Հայաստանում կյանքը շարունակում թանկանալ, շաքարն` էժանանալ

Հիշեցնենք` գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը բացվել էր 2010 թվականի հոկտեմբերին: Նախատեսված էր սկզբնական շրջանում արտադրությունն իրականացնել կիսաֆաբրիկատ հումքի վերամշակման, ապա տեղում աճեցված ճակնդեղով։