Ապարանում պայթյուն է որոտացել. տեսանյութ

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Արշակունյաց պողոտայում Opel Astra է այրվել

«911» ծառայությունը պայթյունի մասին ահազանգը ստացել է հոկտեմբերի 3-ին, ժամը 11:20-ին։

Մալիշկայի բնակարաններից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տուժածներ չկան: Փրկարարների օգնության կարիքը չի եղել: