«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Գյուղում մի քանի տասնյակ մարդ է ապրում։ Այստեղ գրեթե բոլորը պատկառելի տարիքի են։ 15 տարի է` հարսանիք չեն արել, առաջիկա 10-ում էլ հույս չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Սյունիքի լեռներում մի կորած–մոլորած գյուղ կա` Տավրոսը։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Գյուղ մտնելիս միանգամից աչքի է ընկնում տունը` բակում կախված գույնզգույն լվացքով։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Տանն ապրում է Վերոնիկան` իր վեց երեխաների հետ։ Նրա դստրիկը` Սյունեն, անմիջապես գրավում է մեր ուշադրությունը։ Եթե ընկերանաք նրա հետ, աղջիկը մատների վրա ցույց կտա, թե քանի տարեկան է, միաժամանակ տարօրինակ կերպով «աչքով կանի». աչքերը շատ դանդաղ է փակում ու բացում։ Թվում է` այդ կերպ գյուղական կյանքի ռիթմն է հաղորդում։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Տավրուսում  նեղ արահետներ են, ասֆալտ չկա, անձրևից հետո էլ գրեթե անհնար է տեղաշարժվել սայթաքող ճանապարհներով։

Գյուղում 12 ընտանիք է ապրում (40 մարդ) և ընդամենը 10 երեխա։ Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ, բայց ոչինչ չեն վաճառում։ Ասում են` կյանքը դժվար է, բայց չեն պատրաստվում հեռանալ. արդեն վարժվել են այդ «դանդաղ» գոյությանը։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Նրանք դժվարությամբ են մտաբերում գյուղում տեղի ունեցած վերջին հարսանիքը, ծեծկռտուքը կամ թաղումը։ Գյուղացիները կատակում են` նույնիսկ գերեզմանատունը մարդաշատ չէ` ընդամենը չորս շիրիմ, մնացածը հասցրել  են ժամանակին արտագաղթել։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

«Երբ նոր էինք եկել Սամարղանդից, մարդիկ երջանիկ էին։ Բոլորն ուրախ էին, աշխուժություն էր տիրում։ Հաճախ էինք մասնակցում հարսանիքների և այլ տոների, բայց տարիների ընթացքում վիճակը վատացավ, մարդիկ հեռացան, նույնիսկ հարսանիք չեն անում», – պատմում է Լարիսան։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Ի դեպ, հարսանիքները գյուղի բնակիչների թույլ տեղն են։ Գյուղացիները նախանձով են լցվում, երբ իմանում են, որ հարևան Անտառաշատում շուտով հարսանիք է լինելու։ Ասում են` կարոտել են, վաղուց «տաշի–տուշի» չեն լսել։

Գյուղում վերջին հարսանիքը 15 տարի առաջ է եղել։ Դրանից հետո բոլորը «սուսուփուս» են ամուսնանում, հարսնացուին տուն են բերում առանց արարողությունների։

«Աստիճանաբար կորցրել ենք կյանքի համն ու հոտը, դրա հետ մեկտեղ հեռացել է ամենագեղեցիկ ավանդույթը` «տմբլատաշին»։ Այս ամենը տխուր է։ Անտառաշատցիների բախտը բերել է, նրանք թեկուզ մի օրով տեղափոխվում են «լուսավոր ժամանակներ», երբ ամեն ինչ շատ ուրախ էր», – ասում է Յուրա պապը, որը 90–ականներին կնոջ հետ է տեղափոխվել գյուղ։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Գյուղի մեկ այլ բնակիչ Գոհարը արագ թվարկում է նրանց, ովքեր ապրում են գյուղում, և երկու հարսանիք է հիշում։ Բայց արի ու տես, որ հարսնացուներին տարել են գյուղից, հետևաբար արարողությունը երկար չի տևել, իսկ գյուղացիներան այդքան ճոխ խնջույք չեն արել։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Հիմա գյուղում գրեթե չկան չամուսնացած երիտասարդներ, իսկ դա նշանակում է, որ ևս 10-15 տարի հարսանիք չի լինի։ Ամբողջ հույսը աճող սերունդն է։ Եթե, իհարկե, չհեռանան գյուղից, որտեղ չկա գազ, ջրամատակարարումը խափանումներով է, իսկ մարդիկ հանգիստ սպասում են ծերությանը։