Հայաստանը և Ռուսաստանը կզարգացնեն համագործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում

Կողմերն անդրադարձել են կենսաբանական և թունավոր զենքն արգելելու մասին կոնվենցիայի, ինչպես նաև հետխորհրդային տարածքում կենսաբանական անվտանգություն ապահովելու խնդիրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը և Հայաստանը մտադիր են ակտիվորեն զարգացնել համագործակցությունը և գործընկերությունը կենսաբանական անվտանգություն ապահովելու հարցում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

«Սպիտակ սաղավարտները» թունավոր նյութեր են տարել Սիրիայում գրոհայինների պահեստ

Նշվում է, որ հոկտեմբերի 3–ին Մոսկվայում կենսաբանական անվտանգության հարցերի շուրջ տեղի է ունեցել ռուս–հայկական խորհրդակցություն։

Վրացական համեմունքներում և սոուսներում հայտնաբերել են «Սուդան 1» վտանգավոր ներկանյութ

«Կարծիքներ են փոխանակվել կենսաբանական և թունավոր զենքն արգելելու մասին կոնվենցիայի, ինչպես նաև հետխորհրդային տարածքում կենսաբանական անվտանգություն ապահովելու խնդիրների մասին», – նշված  է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հայ բժշկին անակնկալ են մատուցել Սուդանում և նրա պատվին անվանակոչել նորածին աղջկան

Կողմերը հաստատել են հետագա համագործակցության շարունակելու պատրաստակամությունը։