Արմեն Մուրադյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:
Sputnik

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ուրախ եմ, որ Սանասարյանը քննությանը տրամադրել է իմ ու իր նամակագրությունը. Արսեն Թորոսյան

«Մուրադյանը Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում»,- նշված է Դատական տեղեկատվական համակարգում:

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 3-ին  ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել էր Թորոսյանի ասուլիսը։ Նա դահլիճ էր մտել, երբ նախարարը ներկայացնում էր առողջապահության ոլորտի վերջին ամիսների ցուցանիշները։ Թամամյանն ասել էր, որ հարցեր ունի նախարարին ուղղելու և չէր ենթարկվել Թորոսյանի հորդորին՝ դա անել ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացել էր` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը Facebook-յան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Դեպքից մեկ օր անց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտարարել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի դեմ Երևանի Մխիթար Հերացու անվան պատական բժշկական համալսարանը դատական հայց կներկայացնի։