Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կրակոցից

Պայմանագրային զինծառայողին տեղափոխել են զինվորական հոսպիտալ։ Նոյեմբերյանի հիվանդանոցի աշխատակիցը խոսել է զինծառայողի վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում է factor.am–ը։

Բակո Սահակյանը պարգևատրել է դիվերսիոն փորձը կասեցրած ու անօդաչու խոցած զինծառայողներին

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեկ, ժամը 22։45 իրենց մոտ է տեղափոխվել մի զինծառայող` աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքերով։

Այսօր առավոտյան նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։ Բժիշկների խոսքով` նրա վիճակը կայուն բավարար է։

Պաշտպանության նախարարությունում հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը։

Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. Հովհաննիսյանը հերքում է դիվերսիայի մասին լուրը