ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության Սևանի բաժինն այսօր, ժամը 13։40-ի սահմանում ահազանգ է ստացել, որ «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ, 73-ամյա Սահակ Սահակյանի դին, որի մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանն ու թևերի որոշ հատվածները կապված են կպչուն ժապավենով։
Եղեգնաձորում կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ առեղծվածային դեպքն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։
Մալիշկայի բնակարաններից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել