Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով

Պապիե-մաշե ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ծամած, ճմռթած թուղթ: Այս անունը կրող տիկնիկները Ֆրանսիայում ի հայտ են եկել դեռևս XVI դարի սկզբներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մասնագիտությամբ գեղանկարիչ Ռիմա Գյոդակյանը թղթե տիկնիկներ պատրաստելու գաղտնիքներին ծանոթացել է վերջերս: Ասում է՝ պարզապես որդու համար տոնածառի տարբերվող զարդարանք էր փնտրում, չգտավ, որոշեց ստեղծել այն սեփական ձեռքերով։ Հենց այդ ժամանակ էլ, ուսումնասիրելով տիկնիկներ պատրաստելու ամենահին տարբերակներից մեկը՝ պապիե-մաշեն, ստեղծել է առաջին տիկնիկը:

Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով

Պապիե-մաշե ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ծամած, ճմռթած թուղթ: Այս անունը կրող տիկնիկները Ֆրանսիայում ի հայտ են եկել դեռևս XVI դարի սկզբներին։ Դրանց ստեղծման համար հիմք են ծառայում հին թերթերն ու այլ փափուկ թղթե զանգվածը։ Հենց թղթից էլ ծեփվում են ֆիգուրնեը: Հիմա թղթե տիկնիկներ պատրաստելը շատ ավելի հեշտ է, քան հարյուրավոր տարիներ առաջ. հնարավորություններն ավելի շատ են, պատրաստման տեխնիկան՝ ավելի դյուրին: Բայց ինչպես ցանկացած ստեղծագործության մեջ, այստեղ էլ կարևորը երևակայությունն է:

Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով

«Թղթե տիկնիկներ պատրաստելու գաղափարը ծնվեց, երբ ցանկացա ապակե ու պլաստիկե խաղալիքների փոխարեն տոնածառը զարդարել կերպարային խաղալիքներով: Խանութներում նման զարդարանք չգտա, որոշեցի կավից պատրաստել, բայց կավի ծանրության պատճառով տոնածառը թեքվեց:

Ինչպես երիտասարդը Գյումրուց տեղափոխվեց գյուղ ու որոշեց ծղոտե հյուրատուն կառուցել

Հետո համացանցում գտա պապիե-մաշեի տեխնիկան ու փորձեցի այդպես: Երբ ստացվեց առաջին տիկնիկը, անչափ ուրախացա, քանի որ մինչ այդ մի քիչ թերահավատորեն էի մոտենում՝ ինչպե՞ս է հնարավոր թղթից, սոսինձից նման պատկեր ստանալ»,- պատմում է գյումրեցի երիտասարդ արվեստագետը:

Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով

Առաջին տիկնիկից հետո ստեղծվեցին նորերը: Տարբեր կերպարներ՝ կենդանակերպի նշաններից մինչև հեքիաթային հերոսներ: Ռիման անկեղծանում է՝ ամբողջ գործընթացի մեջ ամենաշատը սիրում է նկարազարդման ընթացքը, երբ ձեռքերի մեջ անգույն ու սովորական զանգվածը կենդանանում է:

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

«Սկզբում մտածում եմ կերպարը, մտքումս պատկերացնում, թե ինչ է լինելու: Նույնիսկ երբ դրսում տեսնում եմ հետաքրքիր մարդկանց, իրենց խաղալիք եմ պատկերացնում: Պատրաստել եմ նաև կերպարային խաղալիքներ»։

Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով

Ռիման այսօր արդեն սաներ ունի, որոնց սովորեցնում է այս արվեստը: Թղթե տիկնիկներ պատրաստելու գաղտնիքները բացահայտել ցանկացողներ կան, բայց շատ չեն. քչերին է այսօր դա հետաքրքրում:

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին

Չնայած դրան, Ռիման տարբեր կերպարներ պատրաստելու պատվերներ ունի: Հիմնական պատվիրատուները Երևանից ու արտերկրից են: Ասում է՝ վերջին տարիներին ոչ միայն տոնական զարդարանքի համար են պատվերներ տալիս, այլ նաև մասնագիտական ուղղվածության՝ բժիշկի, ուսուցչի և այլ կերպարներով: