Կարեն Հովհաննիսյանի ֆիլմը դարձել է ռուսական վարձույթի առաջատար

«Հերոս» ֆիլմը դրական են գնահատել ոչ միայն հանդիսատեսները, այլ նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնց հանձնվել է սցենարը` հավաստիությունը ճշտելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Հերոս» քրեական մարտաֆիլմը, որի գլխավոր դերերում Ալեքսանդր Պետրովը և Վլադիմիր Մաշկովն են,  դարձել է ռուսական վարձույթի առաջատար և տվյալ պահին ռուսաստանյան հանդիսատեսի մոտ զբաղեցնում է երկրորդ տեղը ըստ հայտնիության։ Այդ մասին վկայում է kinobusiness.com–ի վիճակագրությունը։

Մեծ էկրաններին է Կարեն Հովհաննիսյանի երրորդ ֆիլմը՝ Վլադիմիր Մաշկովի մասնակցությամբ

Անցած հանգստյան օրերին ֆիլմը դիտել է 94 միլիոն ռուսաստանցի, իսկ հոկտեմբերի 1–ին` ավելի քան 12 միլիոն։ Այդ ֆիլմից առաջ է անցնում միայն «Դեպի աստղեր» ամերիկյան բլոքբասթերը` Բրեդ Փիթի մասնակցությամբ։

«Սուսերով պարը» Գյումրիում․ ինչպես ռուս ռեժիսորը ֆիլմ նկարեց հայ հանճարի մասին

Ըստ ֆիլմի սյուժեի՝ գլխավոր հերոսն ուսուցում է անցել հատուկ դպրոցում, որտեղ պատրաստում են արտաքին հետախուզության ծառայության գործակալներ։ 2000–ականների սկզբին նախագիծը փակել են, իսկ գլխավոր հերոսը բնակություն է հաստատել եվրոպական քաղաքներից մեկում և արդեն չի հիշում Ռուսաստանը։ Մի օր նա վերցնում է լսափողը և լսում հոր ձայնը, որը մահացած է համարվել։ Նա հայտնում է Անդրեյին, որ իրեն հետապնդում են։

Կարեն Հովհաննիսյան. «Չի կարելի Քրդստանը և Արցախը դնել նույն հարթության վրա»

Ի դեպ, ռեժիսորը ֆիլմը ցույց է տվել հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին` խնդրելով գնահատել, թե որքանով են իրականությանը մոտ նկարագրվող գործողությունները և պատասխան ստացել, որ տվյալ պահին «Հերոսը» ամենաճշմարտացի նյութերից է։

Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյան. «Ինձ մեկ էր` կմեռնեմ, թե՞ չէ»

Կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և մոնտաժող Կարեն Հովհաննիսյանը ծնվել է 1978թ–ին Գյումրիում։ Սովորել է Երևանում հեռուստառեժիսուրայի կուրսում, Մոսկվայում` Յուրի Գրիմովի արվեստանոցում։ «Պղնձե արև», «Կյանքը առջևում է», «Առանց սահմանների» և այլ ֆիլմերի ռեժիսորն է։