Հայաստանը խոշոր վարկ է վերցնո՞ւմ. ֆինանսների նախարարության մեկնաբանությունը

Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունն արձագանքել է թերթերից մեկի հրապարակմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանը չի ծրագրում 250 միլիոն դոլար վարկ վերցնել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից` մեկնաբանելով «Փաստ» թերթի տեղեկությունը։

Ի պատասխան ԶԼՄ-ների հրապարակումների. ՀԿԵ-ն դիտարկում է դատարան դիմելու հնարավորությունը

Ավելի վաղ «Փաստ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ կառավարությունը առաջիկայում նախատեսում է վարկային նոր համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար: Թերթի տվյալներով` այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասացին ֆինանսների նախարարությունից։

Հայաստանն ավելի քիչ տոկոսներ կվճարի. ֆինանսների փոխնախարարը բացահայտել է «մեխանիկան»

Թերթի պնդմամբ` խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, բավականին արտոնյալ պայմաններով տրամադրելու է ՎԶԵԲ-ը։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 30–ի փակ նիստում հաստատել է 2020թ–ի պետբյուջեի նախագիծը։ Փաստաթղթի համաձայն` հաջորդ տարի բյուջեի եկամուտները կկազմեն ավելի քան 1,697 տրիլիոն դրամ։ Ծախսերը կկազմեն մոտ 1,88 տրիլիոն դրամ։

«30 հազար դոլար տվեք, ավտոբուս կսարքենք». Տիգրան Հովհաննիսյան