Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +31 աստիճանի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Հանրապետությունում ևս մի քանի օր անձրև չի տեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Երևանի ո՞ր ռեստորանում է ճաշել Սինգապուրի պատվիրակությունը, և ի՞նչն է տպավորել վարչապետին

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր Արմավիրում, Արարատում և Վայոց Ձորում ջերմաստիճանը կհասնի +31–ի։

Ըստ կանխատեսումների` Երևանում նույնպես անձրև չի տեղա։

Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

Հոկտեմբերի 2-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 28-30 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +12 աստիճան։