Սադոյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարը ռազմական համագործակցության հարցն են քննարկել

Ռուբեն Սադոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող քայլերի իրականացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը երեկ`հոկտեմբերի 1–ին, հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Վրաստանի ԱԳ նախարարը հայերենով է շնորհավորել Հայաստանի տոնը

Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից, դեսպան Սադոյանը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնի ստանձնման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանա պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերությունները։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ հայ-վրացական եղբայրական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգացման մեծ ներուժ։

Դեսպան Սադոյանը նախարար Ղարիբաշվիլիին է ներկայացրել Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանին։

Վրացի լրագրողը, արարողակարգը խախտելով, փորձել է Պուտինից պատասխան ստանալ. տեսանյութ

Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող քայլերի իրականացումը։