ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայում ուզում են արգելել էլետրոնային սիգարետների վաճառքն և ներկրումը։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նախարարի խոսքով` այժմ կառավարությունը մշակում է համապատասխան օրենսդրություն։
Դրանից հետո կառավարության նախաձեռնությունը կքննարկվի երկրի խորհրդարանում։
Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնը (CDC) հաղորդել է վեյփինգի սիրահարների շարքում թոքային և սուր շնչառական հիվանդությունների բռնկման մասին։ CDC–ը առաջարկել է սպառողներին «դիտարկել էլեկտրոնային սիգարետներից հրաժարվելու հնարավորությունը»։
Ինչ սահմանափակումներ են նախատեսված ծխողների համար
Առողջապահության նախարարության աշխատակիցները նախազգուշացնում են, որ դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անելը։