Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության և շտապօգնության բժիշկները, սակայն վարորդները հրաժարվել են բուժօգնությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Կեսգիշերին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պոոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի և Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պրիմորսկիի մոտակայքում հայկական համարանիշներով մեքենա է վթարվել. կա 3 զոհ, 5 տուժած

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ Porsche Cayenne-ն ու Nissan-ը հայտնվել են ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության և շտապօգնության բժիշկները, սակայն վարորդները հրաժարվել են բուժօգնությունից, հայտարարելով, որ իրենք չեն տուժել:

Վթար Կոտայքի մարզում. կին վարորդը Mercedes-ով կոտրել է գովազդային վահանակը և բախվել ծառին

Փաստի առթիվ ՃՈ նյութեր են նախապատրաստվում: