«Հայ-իրանական պայմանավորվածությունները պետք է անհապաղ կյանքի կոչվեն». Գարիկ Միսակյան

Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-Իրան, Հայաստան-Իրան փոխգործակցության հիմնական դրույթներին և տարածաշրջանի վրա դրանց ազդեցության խնդրին:
Sputnik

Գարիկ Միսակյանը կարևորում է նախկինում Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք առնչվում են ռազմավարական բնույթի նախագծերին։ Ըստ իրանագետի` դրանք մեզ համար ունեն կենսական նշանակություն ունեն  և պետք է մոտ ապագայում կյանքի կոչվեն:

Փաշինյանն ու Ռոհանին պայմանավորվել են. սառեցված նախագծերը կյանքի կկոչվեն

«Հայաստանը կարող է և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Եվրոպական Միության ու Սևծովյան ավազանի հետ Իրանին կապող օղակ հանդիսանալ, ուստի եռակողմ, բազմակողմ ձևաչափում մեր երկրի ներգրավվածությունը պետք է, որ մեր հանդեպ մեծացնի Իրանի վստահությունը»,- նշեց Միսակյանը: 

Իսկ Թավրիզում հյուպատոսություն ունենալու առաջիկա պլանների իրագործումը իրականում կարող է լուրջ քայլ լինել հայ-իրանական դիվանագիտական հարաբերություններում և մեզ կարևոր դիվիդենտներ բերել։

«ԱՄՆ–ի քաղաքականությունը կհանգեցնի տնտեսական ահաբեկչության». Ռոհանի

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հոկտեմբերի 1-ին ժամանել էր Հայաստան ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով: