Գիշերը` թռիչքից առաջ Պուտինն ու Փաշինյանը կրկին հանդիպել են. ՀՀ վարչապետը գրառում է արել

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Զրույցը տևել է մեկուկես ժամ։
Sputnik

Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպումը կայացել է «Զվարթնոց» օդանավակայանում:

«Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Հիշեցնենք`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան էր ժամանել մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը տեղի ունեցավ երեկ` հոկտեմբերի 1-ին։