Ամեն ինչում Վանեցյա՞նն է մեղավոր. Դավիթ Սանասարյանը` «շինծու» մեղադրանքով գործի մասին

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը կարծում է, որ իր մասին սուտ տեղեկություններ են պատմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր գործում թափանցիկ դատակավարության հույս ունի, որը կբացահայտի իր դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Սանասարյանը։

Սանասարյանի գործը կոծկելու լուրը չի համապատասխանում իրականությանը. Վանեցյան

Սանասարյանն առաջվա պես կարծում է, որ իր դեմ հարուցված քրեական գործն աղերս չունի իրականության և իրավունքի հետ։ Նա գիտի, թե որտեղ է թաղված «շան գլուխը»։

Արթուր Դավթյանը հրաժարվեց Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել

«Մինչև քրեական գործը սկսելը արդեն թոշակի գնացած մի պաշտոնյա ամիսներ շարունակ երկրի վարչապետին իմ մասին սխալ ինֆորմացիա էր զեկուցում»,- ասաց նա։

Սանասարյանը նկատի ունի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին` հաշվի առնելով, որ գործ հարուցելու նախաձեռնողը եղել է ԱԱԾ–ն։

Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների հայտարարած հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Ինչպես նշեց այսօր Սանասարյանը, իր մասին հերյուրանքներ են պատմել, իսկ ինքը մշտապես ասել է վարչապետին, որ այդ ամենը ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Ավելին, ԱԱԾ աշխատակիցներն արդյունքում իրենք են հերքել այդ ամենը։

Դավիթ Սանասարյանի դեմ Արսեն Թորոսյանն է ցուցմունք տվել. «Ժողովուրդ»

«Ինչ–որ տեսանյութեր են տարածել, որոնցում ես իբր կաշառք եմ վերցնում։ Բայց ժամանակին ես բոլորիդ հավաստիացրել եմ` նման տեսանյութեր չկան, եթե լինեին, լրիվ այլ քրեական հոդված կլիներ, ես այստեղ նստած չէի լինի», – ասաց Սանասարյանը։

Սանասարյանը կարծում է, որ քրեական գործը նախաձեռնողները փորձ են արել սեպ խրել իր և վարչապետի միջև։

«Բայց ես չգնացի զգացմունքային ճանապարհով, թեև ինձ համար վրդովվեցնող էր այն, որ 11 տարուց ավելի ես կռիվ տամ հանցավոր իշխանության դեմ, բայց այդ իշխանության սիմվոլները, Սերժ Սարգսյանից սկսած` ապերներ ու արշակներ, այսօր թրև են գալիս», – ասաց նա։

Դավիթ Սանասարյանը նաև հայտարարեց, որ մյուս կողմից էլ ուրախացել է, քանի որ դատական բաց գործընթաց կլինի, և բոլորը կտեսնեն, թե ինչի մասին է խոսքը:

Պոպուլիստական է. Օսիպյանը` ոստիկանությունում ՊՎԾ–ի հայտնաբերված խախտումների մասին

Հատկանշական է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Սանասարյանի դեմ քրեական գործը հապճեպ է «կարվել»մ և այն դադարեցվելու է։