ԵԱՏՄ երկրների, Իրանի և Մոլդովայի առաջնորդներն այսօր Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո ուղևորվել են ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն, որտեղ մասնակցել են «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» համաժողովին։ Հենց այստեղ ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը «զավթել» է Փաշինյանի աթոռը։
Ոչ մի խափանում չի եղել. Պուտինը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին
Տիգրան Սարգսյանը, որը նախկինում Հայաստանի վարչապետն էր, այնքան տարված էր Պուտինի հետ զրույցով, որ միայն զգուշացումից հետո է վեր կացել Փաշինյանի տեղից։ ՀՀ վարչապետը ծիծաղելով զբաղեցրել է իր տեղը։
Հայաստանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները