ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի ռուսաստանցի շոումեն, դերասան և կատակերգու Միխայիլ Գալուստյանը բացառիկ պայմանագիր է ստորագրել ՍՏՍ հեռուստաալիքի հետ։ Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը` հղում անելով «ՍՏՍ մեդիայի» ներկայացուցչին` Գալուստյանը Սերգեյ Սվետլյակովի հետ վարելու է «Ռուսները չեն ծիծաղում» շոուն։
Հատկանշական է այն, որ Սվետլակովն ու Գալուստյանը Comedy Club–ի նախկին անդամներ են։ Նրանք միասին նկարվել են «Նաշա Ռաշա» հայտնի նախագծում, որը ցուցադրվել է ՏՆՏ հեռուստալիքով։ Ինչպես հայտնի է, այդ ալիքը մտնում է «ՍՏՍ մեդիայի» մրցակից «Գազպրոմ մեդիայի» մեջ։
Շոուի նկարագրությունում ասվում է, որ այն հավաքելու է ամբողջ Ռուսաստանի ամենալուրջ ու ամենաանլուրջ մարդկանց։
«ՍՏՍ մեդիայի» ներկայացուցիչները հաղորդում են, որ շոուն ՍՏՍ–ով կցուցադրվի արդեն նոյեմբերին։
Հիշեցնենք, որ Forbes ամսագրի ռուսական հրատարակչությունը հրապարակել էր «Շոու-բիզնեսի և սպորտի ամենահաջողակ աստղեր 2019» վարկանիշային աղյուսակը:
Ռուսական Forbes–ի հրապարակած մինչև 40 տարեկաների 40 ամենահաջողակների շարքերում հայտնվել են նաև ռուսական սպորտի և շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք հայկական ծագում ունեն:
Միշա Գալուստյանն անգլերեն է խոսում ու զվարճացնում Մարտիրոսյանի երկրպագուներին. տեսանյութ
22-րդ հորիզոնականում է հայտնվել շոումեն և կատակերգական դերասան Միխայիլ Գալուստյանը, ում եկամուտը կազմում է 2.2 մլն դոլար, իսկ Instagram սոցիալական ցանցի հետևորդների թիվը`10 միլիոնի:
Միխայիլ Գալուստյանը նաև եղել է մեկ այլ՝ «40 տարեկանից ցածր ամենահաջողակ երգիծաբանների – 2019» վարկանիշային աղյուսակում: