Պուտինը ժամանեց Երևան

Ռուսաստանի Դաշնության նախագահը Երևան է ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը րոպեներ առաջ ժամանեց Հայաստան։

Պուտինը ժամանեց Երևան

Պուտինին դիմավորելու են եկել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլ պաշտոնյաներ։

Պուտինը ժամանեց Երևան

Պուտինը բանակցություններ կանցկացնի Փաշինյանի ու Ռոհանիի հետ

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ինքնաթիռ ինքնաթիռի հետևից. ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների այցը Հայաստան` լուսանկարներով

Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

«Զգույշ, Ռուդի, այնտեղ Պուտինն է լինելու»․ ինչու Ջուլիանին չի գալիս Երևան

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։