Փաշինյանն ու մյուսները. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկեց. տեսանյութ

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները` Պուտինը, Լուկաշենկոն, Ժոմարտ-Տոկաևը և Ժեենբեկովը, հավաքվել են Երևանում։
Sputnik

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկեց։

Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հայտնի է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը

Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Ինքնաթիռ ինքնաթիռի հետևից. ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների այցը Հայաստան` լուսանկարներով