Ինչպես են պայթում աստղերը. հայ աստղագետն ուսումնասիրում է «բուռն տիեզերական ծերությունը»

Երկու «այրվող» աստղերը` սպիտակ գաճաճները, սկզբից հեռու են միմյանցից, բայց հետո սկսում են մոտենալ։ Դրանց միաձուլումից տեղի է ունենում հզոր պայթյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ընդհանուր առմամբ, պարզ է, թե ինչպես են ծնվում և մահանում աստղերը, բայց դեռ չեն պարզվել կարևոր մանրամասներ։ Աստղերի մեծամասնությունը կյանքն ավարտում է մեծ պայթյունով, որը գիտական բառապաշարում հայտնի է որպես «գերնոր աստղի պայթյուն», թեև իրականում այստեղ ոչ թե աստղ է առաջանում, այլ հակառակը` քայքայվում է։

Այլմոլորակայինների ուղերձները, կամ ինչպես Հերունու աստղադիտակը կարող է օգնել Հայաստանին

Իրական ժամանակում չի կարելի հետևել գերնոր աստղերի պոռթկումներին. դրանք մեզանից հեռու են տեղի ունենում, և մենք տեսնում ենք դրանք հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր տարիներ անց։ Եվ դա լավ է. գամմա ճառագայթումը կարող է կործանարար լինել մեզ համար։

Ուստի գերնոր աստղերի ծնվելուն հետևելու համար աստղագետներն ուսումնասիրում են ոչ միայն դրանց, այլ նաև դրանց նախորդների պայթյունների հետևանքները։ Այդ աշխատանքով զբաղվում է Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Գագիկ Թովմասյանը, ով ներկայում Մեխիկոյի Ազգային համալսարանի Աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող է (Instituto de Astronomia, UNAM)։

ՄԱԿ–ը հրապարակել է դարակեսին մոլորակի բնակչության հավանական թիվը

Ներկայում ամենատարածված վարկածներից մեկի համաձայն` Ia (SN Ia)  տեսակի գերնոր աստղը ձևավորվում է երկու աստղերից, որոնք մոտ են իրար, այսինքն` կրկնակի աստղերից։ Դրանք այնքան էլ շատ չեն. աստղագետների ուսումնասիրությունների համաձայն` կրկնակի համակարգերին է պատկանում մեր գալակտիկայի աստղերի մոտ կեսը։

Ի վերջո, երբ երկու աստղ ծերանում են` կարող են համեմատաբար մոտ գտնվել միմյանց։ Դրանցից մեկը կամ երկուսն էլ սպիտակ գաճաճներ են, որոնց շուրջը, որպես հիշեցում իրենց անցյալից` մնում է կարմիր հսկայի ցրվող պատյան սկզբից մի աստղից, հետո` մյուսից։

«Երբ գաճաճը և դրան ուղեկցող աստղը հայտնվում են ընդհանուր պատյանի մեջ, դրանք սկսում են մոտենալ։ Դեռևս անհասկանալի է, թե ինչպես է դա տեղի ունենում, բայց մենք հետևում ենք մի շարք նման օբյեկտների»,–ասում է գիտնականը։

Պարզեցնելով` կարելի է ասել, որ աստղերի պտույտը միմյանց շուրջ դանդաղում է, և դրանք սկսում են մոտենալ։ Բայց նման օբյեկտների համար և նման հեռավորությունների վրա գրավիտացիայի ուժերը բավարար չեն։ Այստեղ հնարավոր են տարբեր բացատրություններ։

Առավել տարածված է մագնիսային արգելակման մասին վարկածը. գիտնականները ենթադրում են, որ մի աստղի մագնիսական դաշտը, որն ավելի ուժեղ է, փոխազդում է մյուսի դաշտի վրա` ներգրավելով այն իր «ազդեցության ոլորտ»։ Իսկ երբ աստղերը չափազանց շատ են մոտենում միմյանց` երկու ժամվա թռիչքի հեռավորության վրա, այդ ժամանակ տեղի է ունենում պահի կորուստ` գրավիտացիոն ալիքների ճառագայթման հաշվին։

Երկիր մոլորակի առաջին արբանյակի գործարկումը. արխիվային կադրեր

Աստղագետներ. փոքր աստերոիդը շատ է մոտեցել Երկիր մոլորակին

Եթե սպիտակ գաճաճը հնարավոր սահմանային զանգվածը հավաքում է (հայտնի հնդիկ ֆիզիկոսի անունով` Չանդրասեքարի սահման), նման աստղը պայթում է որպես գերնոր։ Դա կարող է տեղի ունենալ ինչպես ակրեցիայի (աճանստվածք) հետևանքով, երբ աստղի զանգվածն աճում է շրջապատող տարածությունից ձգողության միջոցով նյութն իր շուրջը հավաքելու ճանապարհով, այնպես էլ աստղերի միաձուլման դեպքում։

«Այդ գործընթացը կարող է ընթերցողին կարճ թվալ, բայց այն տևում է հարյուր միլիոնավոր տարիներ։ Իսկ մեր կյանքը կարճ է»,–ժպտում է աստղագետը։

Նրա խոսքով` հենց այդ պատճառով էլ ստիպված են հետևել աստղերին դրանց կյանքի տարբեր փուլերում։

Գիտնականն իր զեկույցը ներկայացրել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 150–ամյակին նվիրված համաժողովի շրջանակում։ Դրա կազմակերպմանը մասնակցել է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։