Հայտնի է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստի օրակարգում ներառված հարցերի մեծ մասը կքննարկեն ընդլայնված կազմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը, որում մոտ 20 հարց է ներառվել։

Ինքնաթիռ ինքնաթիռի հետևից. ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների այցը Հայաստան` լուսանկարներով

Նեղ կազմ

1. Եվրասիական տնտեսական համաժողովի մասին։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման նորմատիվների հետ առնչվող հարցեր:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի և անձնակազմի մասին։

Ընդլայնված կազմ

4. Եվրասիական տնտեսական միության` դատարան դիմելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը հաստատելու մասին:

5. Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի N 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Սևանից մինչև «Թումո». ինչպես է Երևանը պատրաստվում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը և ոչ միայն

6. ԵԱՏՄ-ի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվության մասին:

7. ԵԱՏՄ-ի 2020 թվականի բյուջեի մասին:

8. 2020 թվականին ԵԱՏՄ–ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին:

9. ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի մասին։

10. 2014 թվականի մայիսի 29-ին կնքած ԵԱՏՄ–ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները ստորագրելու մասին:

11. ԵԱՏՄ բյուջե վճարվելիք բաժնեմասային վճարումների հետ կապված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտքերի մարման կարգը հաստատելու մասին:

Երևանում մեկնարկում է ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. ինչ կարևոր հարցեր կան

12. Գազի փոխադրման և անդամ երկրների միջև մատակարարման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունը ներդաշնակեցնելու մասին:

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: ԵԱՏՀ Կոլեգիայի անդամ նշանակելու մասին:

14. ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգի N.1 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին։

15. ԵԱՏՄ-ի ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի մասին դրույթում փոփոխություններ կատարելու մասին:

16. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի անցկացման տեղի և ժամկետների մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն

Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։