Հայաստանում «հրաշք շաբաթ» է լինելու. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +30–ի։ Գագիկ Սուրենյանը հորդորում է վայելել աշնան երկրորդ ամսվա սկիզբը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ինչ պետք է հագնեն հայուհիներն աշնանն ու ձմռանը. որ գույներն ու ոճը կհամարվեն նորաձև

«Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 3-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 26-28 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +11 աստիճանը։

Նշենք, որ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ամբողջ շաբաթվա ընթացքում երկինքը կլինի լիարժեք պարզ։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։