Մասիսում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային

Երեխային տեղափոխել են նախ Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 30-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Ռաֆիկ Ս.-ն Մասիսի քաղաքի 7-րդ փողոցի սկզբնամասում իր վարած BMW մակնիշի 35 ZZ 375 համարանիշի ավտմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիսի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ս. Ա.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Հիվանդանոցում մահացածը համատիրության նախագահ էր. Զեյթունում կատարված դեպքի մանրամասները

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթար Երևանում․ 19-ամյա ուղևորը դուրս է նետվել ավտոմեքենայից

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության և հետաքննչական բաժնի աշխատակիցները։

Գյումրիում հերթական փլուզումն է գրանցվել. «Գլենդել Հիլզ»` փրկությո՞ւն, թե՞ գլխացավանք

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: