Ջերմուկի ղեկավարի դեմ քրգործ է հարուցվել. պատգամավորի որդուն մատչելի գնով հող է վաճառել

Ջերմուկ համայնքի ղեկավարը 2018-2019թթ. համայնքի ֆինանսական միջոցներից խարդախությամբ հափշտակել է 1.5 մլն դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ջերմուկ համայնքի ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցվել. նա պաշտոնեական դիրքն է չարաշահել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

«Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և դրանք օգտագործելով համայնքի և պետության օրինական շահերին հակառակ՝ 2006-ին նա կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք։ Ըստ տեղեկանքի`  Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին օդանավակայանի տարածքն իբր ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կեղծ փաստաթղթի հիման վրա ստանալով համայնքի ավագանու համաձայնությունը՝ 60 հա մակերեսով նշված հողատարածքը ներկայացրել է աճուրդի, ինչից հետո ձևական աճուրդ կազմակերպելով՝  ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի որդուն օտարել է 486.000.000 դրամ կադաստրային արժեքի 30 տոկոսով նվազ`  153.300.000 դրամով:

«Արդշինբանկի» կառավարիչը 122 մլն դրամ է հափաշտակել և փախուստի դիմել

Պարզվել է նաև, որ 2018-2019թթ. համայնքի ֆինանսական միջոցներից նա խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի՝ 1.450.000 դրամ: Ջերմուկի Հեր-Հեր գյուղի փողոցային լուսավորության կառուցման աշխատանքներն իրականացնող ՍՊԸ տնօրինությունը նախագծով  նախատեսված աշխատանքները կատարել է մասնակի, իսկ համայնքի ղեկավարը կազմել է կեղծ կատարողական ակտեր ու գումար հափշտակել։

Կատարվում է նախաքննություն:

«Օֆշորի արքայի» գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի ղեկավարը Վարդան Հովհաննիսյանն է, որն ընտրվել է 2016–ին։ Մինչ այդ, նա Ջերմուկի ղեկավար է ընտրվել 2006–ին. վերընտրվել է 2010, 2014 թվականներին։