Դժոխային վազվզոց. 260 լրագրող լուսաբանում էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. տեսանյութ

Տարբեր երկրներից եկած և Հայաստանի ԶԼՄ–ների 260–ից ավելի ներկայացուցիչներն այսօր լարված լուսաբանում էին, թե ինչ է կատարվում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ և լայն կազմերով նիստերում։
Sputnik

Երևան Ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների և հյուրերի աշխատանքային գրաֆիկը բավականին ծանրաբեռնված էր։ Դրանով պայմանավորված ծանր աշխատանքային օր ունեցան նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր լուսաբանում էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։

Դժոխային վազվզոց. 260 լրագրող լուսաբանում էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. տեսանյութ

Ի դեպ, 260–ից ավելի լրագրող էր աշխատում այսօր նիստը լուսաբանելու համար պատրաստված մամուլի կենտրոնում։ Նրանցից մոտ 100 հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։

Թե ինչ էր կատարվում այսօր «պրես–ցենտր»–ում դիտեք տեսանյութում։

Դժոխային վազվզոց. 260 լրագրող լուսաբանում էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. տեսանյութ

Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 1-ին, Երևանում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրվեց։

Դժոխային վազվզոց. 260 լրագրող լուսաբանում էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. տեսանյութ