Վթար Նոր Խարբերդի ամառանոցների մոտ. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և դեպի ձորակ սահել։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեքենայի շարժիչ հատվածում հրդեհ է բռնկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մասիս–Երևան ճանապարհին ողբերգական ավարտով պատահար է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանում 24–ամյա երիտասարդի են դանակահարել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Երևանի փողոցներից մեկի ջրանցքում հայտնաբերվել է 83-ամյա տղամարդու դին

Պարզվել է, որ Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սոս Տ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահել դեպի ձորակը: Վարորդը տեղում մահացել է:

Շարժիչի հատվածում հրդեհ է բռնկել, որը փրկարարները մարել են ժամը 00:50-ին: Մասամբ այրվել է շարժիչի հատվածը:

Վայոց Ձորում 1 տարեկան երեխան ընկել է ջրատարը. փրկարարները դուրս են բերել երեխայի դին