Սինգապուրի հայ համայնքը կունենա իր հոգևոր հովիվը. Գարեգին Բ–ն ընդունել է Լի Սյեն Լունին

Սինգապուրի հայկական եկեղեցու` Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիմնադրման հոբելյանի կապակցությամբ Գարեգին Բ–ն կայցելի Սինգապուր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Առաջիկայում Սինգապուրի հայ համայնքը կունենա իր հոգևոր առաջնորդը, որը կկազմակերպի համայնքի հոգևոր կյանքը: Այս մասին Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին Վեհարանում ընդունելության ժամանակ ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։

«Հայկական եկեղեցին հանդիսանում է միջեկեղեցական համագոյակցության և միջկրոնական երկխոսության միջավայր, և քրիստոնեական շատ համայնքներ, որոնք չունեն եկեղեցի Սինգապուրում, իրենց ծիսական արարողություններն անցկացնում են հայկական եկեղեցում»,–ասել է Գարեգին Բ–ն։

Նա վարչապետին տեղեկացրել է Սինգապուրի հայկական եկեղեցու` Ս. Գրիգոր Լուսավորչի հիմնադրման հոբելյանի կապակցությամբ 2020 թվականին ծրագրվող հայրապետական այցի մասին:

«Երբ Փաշինյանը վերադառնա, կքննարկենք». Գարեգին Բ–ն` եկեղեցականներին «ծնկի բերելու» մասին

Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձ է կատարել նաև երկու ժողովուրդների միջև եղած պատմական կապերին, մասնավորապես, Սինգապուրի հայ համայնքի ունեցած դերին։

Ռուսաստանում արդեն 44 հայկական եկեղեցի կա․ Գարեգին Բ-ն օծել է Նովոսիբիրսկի նոր եկեղեցին

Լի Սյեն Լուն, խոսելով Սինգապուրի հայ համայնքի մասին, հաստատել է, որ համայնքի անդամները մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքի տարբեր ասպարեզներում: Վարչապետն անդրադարձել է նաև պատմական հայկական եկեղեցուն, որն առաջին քրիստոնեական եկեղեցին է տարածաշրջանում, ինչպես նաև Սինգապուրում ազգային փոքրամասնությունների և կրոնական համայնքների համար ստեղծված ազատություններին:

Գարեգին Բ կաթողիկոսն անակնկալ այցելել է Մայր Աթոռի կողմից բնակարան ստացած ընտանիքին 

Հանդիպումից հետո Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն:

Ի դեպ, նշվում է, որ եկեղեցին կառուցվել է 1834-1835 թվականներին։ Եկեղեցին օրհնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվին 1836 թվականի մարտի 26-ին։