Ռոհանի, Լուկաշենկո, Դոդոն, Տոկաև. ինչպես օդանավակայանում դիմավորեցին հյուրերին. տեսանյութ

Մի շարք երկրների առաջնորդներ ժամանել են Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել նրանց դիմավորման արարողությունը։
Sputnik

ԵԱՏՄ բարձրագույն նիստին մասնակցելու համար այսօր Երևան են ժամանել որոշ պետությունների ղեկավարները:

«Զվարթնոց» օդանավակայանում առաջինը վայրէջք կատարեց Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնի ինքնաթիռը: Այնուհետև ժամանեց Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը, որին հաջորդեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը:

Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի վերջին. Ռոհանի

Մի փոքր ուշ Հայաստան ժամանեցին Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Օդանավակայանում հյուրերին դիմավորեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը`  նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում  է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։