«Քաղաքացիական պայմանագիրը» չի քննարկել Սասուն Միքայելյանի «վանեցյանամետ» հայտարարությունը

Կուսակցության վարչության նախագահն անդրադարձել է Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որը վերաբերում էր Արթուր Վանեցյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի քննարկել Սասուն Միքայելյանի ասածը։ Այս մասին լրագրողներին հայտարարեց կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Վանեցյանի և Փաշինյանի խոսքային փոխհրաձգությունը պատիվ չի բերում ոչ մեկին». Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանն ավելի վաղ բացահայտ աջակցել էր Արթուր Վանեցյանին, որը վերջերս ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Միքայելյանի խոսքով` Վանեցյանի վրա հարձակումներն անթույլատրելի են, և ոչ ոք իրավունք չունի ասել, որ նա գետնով է տվել սպայի պատիվը։ Միքայելյանի կուսակիցները դատապարտել էին Վանեցյանի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանի կառավարությունը պետք է սթափվի և պետականաշինության տրամաբանության շրջանակում տարերային որոշումներ չկայացնի։

Հարցին, թե արդյոք կուսակցությունում քննարկվել է Միքայելյանի դիրքորոշումը, նախարարը բացասական պատասխան տվեց։

«Դա ներկուսակցական հարց է, և հարկ չկա այն հանրայնացնել։ Մեր կուսակցությունն այդ հարցը չի քննարկել», – ասաց Պապիկյանը։

«Չեմ կարծում, որ Արթուր Վանեցյանի դեմ քրգործ կհարուցվի». ԱԱԾ փոխտնօրեն

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018թ–ի մայիսին, և հրաժարական տվել սեպտեմբերի 16–ին։

Վանեցյանի հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն բերում. Ավինյան