Գյումրիում տղամարդու դի է հայտնաբերվել, դեմքը` հոշոտված

53-ամյա տղամարդուն հարազատները փնտրել են մի քանի օր շարունակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երեկ` սեպտեմբերի 29–ին, Գյումրու 50–ամյակ կոչվող կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդուն մահացած վիճակում տեսել է պատահական անցորդ, որն էլ այդ մասին հայտնել է իրավապահներին։

Երևանում 24–ամյա երիտասարդի են դանակահարել

Ըստ շրջանառվող վարկածի` տղամարդու դեմքը կենդանիներն են հոշոտել։

Նշենք, որ  53-ամյա տղամարդուն նրա հարազատները և տեղի իրավապահները արդեն մի քանի օր է` որոնում էին։

Գյումրիում աղբարկղի մոտ 1 ու կես տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Արտառոց դեպք Երևանում. տեսել են` մայթին պառկած մարդ կա, պարզվել է` մահացած է