Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը որևէ հիմք չունի. պաշտպան

Նարեկ Մութաֆյանի Սարգիս Օհանջանյանի պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալները ոստիկանություն ներկայանալու մասին ծանուցում չեն ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը որևէ հիմք չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Վահե Եփրեկյանը։

Ռոբերտ Քոչարյանը բուժզննում է անցել «Իզմիրլյան» կենտրոնում

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավոր Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

«Ի սկզբանե ամբողջ պրոցեսը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով։ Նարեկ Մութաֆյանը դեպքից հետո տուն է գնացել, և գիշերը ժամը 3–ի սահմաններում ոստիկանները, ներկայանալով որպես շտապօգնության աշխատակիցներ, բերման են ենթարկել նրան։ Մի՞թե Նարեկին հրավիրել էին ոստիկանություն ու նա չէր ներկայացել կամ ծանուցագի՞ր էին ուղարկել»,–ասաց պաշտպանը։

Երևանում 24–ամյա երիտասարդի են դանակահարել

Նրա խոսքով` Նարեկ Մութաֆյանին ու Սարգիս Օհանջանյանին չեն էլ ծանուցել ոստիկանություն ներկայանալու համար։ Պաշտպանը գտնում է, որ երկու տղաներն էլ քաղբանտարկյալներ են։

Յուրա Իվանյանը Քննչականում նոր վարչություն կղեկավարի

Եփրեկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալների նկատմամբ նման վերաբերմունքը պայմանավորված է բացառապես նրանց քաղաքական հայացքներով։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևն էր դիմել է Շենգավիթի քննչական մարմին` ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով:  Ըստ նրա` տղաները վերարտադրել էին Փաշինյանի խոսքերը՝ դատավորների վնգստոցի և փայտով խփելու մասին։