ԲԴԽ–ն ձեռնպահ է մնալու քաղաքական բնույթի հայտարարություններին արձագանքելուց

ԲԴԽ–ն արձանագրում է, որ որոշ դատական գործընթացների կապակցությամբ դատական իշխանության նկատմամբ առկա են տարաբնույթ տրամադրություններ, ինչն օրինաչափ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը, որպես ապաքաղաքական կառույց, ձեռնպահ է մնացել և շարունակելու է ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի հայտարարություններից, դրանցում հնչող ձևակերպումներին արձագանքելուց։ Այս մասին գրված է Բարձրագույն դատական խորհուրդը տարածած հայտարարության մեջ։

Քոչարյանին ազատ արձակած դատավորը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամի դեմ

«ԲԴԽ–ն զերծ է մնալու քաղաքական բնույթի հայտարարություններին արձագանքելուն, քանի դեռ դրանք կամ դրանց շահարկումը չեն անցել օրենքով թույլատրելիի սահմանագիծը»,–նշված է հայտարարության մեջ։

ԲԴԽ–ն արձանագրում է, որ որոշ դատական գործընթացների կապակցությամբ դատական իշխանության նկատմամբ առկա են տարաբնույթ տրամադրություններ, ինչն օրինաչափ է: Մինչդեռ, ըստ ԲԴԽ–ի, երբեմն դրանք միտումնավոր ուղղորդվում են:

Այդ կապակցությամբ ԲԴԽ–ն կարևորում է այն, որ որևէ կերպ պետք է թույլ չտալ նույնիսկ գնահատողական դատողությունների տիրույթում վիրավորական բնույթի ձևակերպումներ անել` խոսելով դատարանների և դատավորների մասին։

Դանիբեկյանի հետապնդման քրգործով ձերբակալված տղաների փաստաբանը հայտարարություն է տարածել

Բացի այդ, ԲԴԽ–ն կարևորում է նաև իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ցանկացած շահի պաշտպանության իրականացումը բացառապես մասնագիտական, էթիկայի ու բարեվարքության կանոնների  պահպանմամբ և ոչ երբեք դատական իշխանությունը հեղինակազրկելու, դատավորի անձը վիրավորելու և դատարանը վարկաբեկելու հաշվին։

Աննա Դանիբեկյանի նկատմամբ ոտնձգություն կատարած Սարգիս Օհանջանյանը կալանավորվեց

«Դատավորների՝ ցանկացած ներազդեցության կամ ճնշման փորձից, պատվի, արժանապատվության ու անվտանգության դեմ ցանկացած ոտնձգությունից զերծ պետք է մնալ: Նման փորձերը մնալու են ընդամենը փորձեր և զրոյական ազդեցություն են ունենալու դատարանում քննվող ցանկացած գործի ընթացքի վրա»,–հայտնում է խորհուրդը։

«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին

Միաժամանակ, ԲԴԽ–ն գտնում է, որ իրավաբանական համայնքը պետք է դատական իշխանության հետ հավասարապես կրի պատասխանատվություն հասարակության առաջ։ Իսկ իրավաբանական համայնքը, ըստ ԲԴԽ–ի, բացառապես մասնագիտական չափանիշներով պետք է գործի, քանի որ, ի վերջո, դրա անաչառ գնահատողն ու հիմնական շահառուն ՀՀ ժողովուրդն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավոր Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Հարուցված քրգործով Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորվել էին։