ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում նույնպես առաջիկա օրերին անձրև չի տեղա։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 25-27 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +8 աստիճան։