Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը Հայաստան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սինգապուրի վարչապետին, ապա կայացել է 2 երկրների ղեկավարների հանդիպումը լրագորղների հետ։
Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությանը նախագահական նստավայրում հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ապա Լի Սյեն Լուն այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում Լի Սյեն Լուն գրառում է կատարել։ «Հայ ժողովուրդը մեծ կամքի ուժ է ցուցաբերել 1915թ. իրադարձություններից հետո։ Ձեր երկրին մաղթում եմ հավերժ խաղաղություն, անվտանգություն և ներդաշնակություն»,- գրել է Սինգապուրի վարչապետը։
Սինգապուրի վարչապետի այցը Sputnik Արմենիան առաջարկում է դիտել լուսանկարներով։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Լունը կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում կկնքվի ԵԱՏՄ - Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը: