ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելական պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի դահլիճը, երբ ամբիոնից ելույթ է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը, որը քննադատություններ է հնչեցրել Իսրայելի հասցեին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Իսրայելի ամբողջ պատվիրակության աթոռները Մուալլեմի 30 րոպեանոց ելույթի ընթացքում դատարկ էին»,-հայտնում է գործակալությունը:
Իր խոսքում Սիրիայի արտգործնախարարը մեծ ուշադրություն է դարձրել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակին:
«Իսրայելն օկուպացրել է օտար տարածքներ: Գոլաները եղել են և միշտ կլինեն Սիրիայի մի մասը, Իսրայելին պետք է ստիպել կատարել ՄԱԿ-ի բանաձևերը»,- ասել է Մուալլեմը:
Ըստ արտգործնախարարի՝ տարածքների գրավման դարաշրջանը վաղուց անցել է: Նրա կարծիքով` Իսրայելի այս քաղաքականությունը հնարավոր եղավ իրականացնել ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ:
Առաջին տիկնանց նոր թրենդը. ովքե՞ր են «սխալ» հագուստով ներկայացել ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովին
Նշենք, որ 1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելը գրավեց 1967 թվականին վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981-ին Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանն) ընդունեց Գոլանի բարձունքների մասին օրենքը, որը միակողմանիորեն հռչակեց հրեական պետության ինքնիշխանությունն այս տարածքում:
Բոզոյան․ «ՄԱԿ-ի ամբիոնից երկրի ներքին խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելը կոռեկտ չէ»
Օրենքն անվավեր ճանաչվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 1981 թվականի դեկտեմբերի 17-ի 497 բանաձևով: