Հեռավոր Արևելքում գնացքի` ածուխով բեռնված վագոններում հրդեհ է բռնկել. տեսանյութ

Բեռնատար երկաթուղային շարժակազմը կանգնեցվել է Անդրսիբիրյան մայրուղու հատվածում` Տաք լիճ (Тёплое озеро ) և Բիրական բնակավայրերի միջև։ Այրվող երեք վագոններն առանձնացվել էին գնացքից և բուքսիրով քաշվել փակուղի։
Sputnik

Հրեական ինքնավար մարզի Անդրսիբիրյան մայրուղու հատվածում այրվել է գնացքի շարժակազմի` ածուխով բեռնված երեք վագոն։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մարզային ԳՎ մամուլի ծառայությունը։

Սարսափելի հրդեհ Գրոզնիում. գրեթե ամբողջությամբ այրվել է առևտրի խոշոր կենտրոնը. տեսանյութ

Հրդեհի մասին տեղեկությունն օպերատիվ հերթապահ բաժինը ստացել է սեպտեմբերի 29-ին, ժամը 13:41–ին (Երևանի ժամանակով 07:41–ին), շարժակազմը կանգնեցվել է Անդրսիբիրյան մայրուղու հատվածում։ Այրվող վագոններն առանձնացվել են և բուքսիրով փակուղի մտցվել։

Դեպքի վայր են ժամանել Տաք լճի ցեմենտի գործարանի, Բիրական ավանի հրշեջ պահակակետի հաշվարկներ և Բիրոբիջան 1 կայարանի հրշեջ գնացքը։

Դաղստանցին կրակից աղջիկ է փրկել, հետո ներողություն խնդրել նրա հարևանից. տեսանյութ

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Տաք լիճ կայարանում փայտակոճով մեկ վագոն է այրվել։ Հրդեհն արդեն մարվել է։