Հայաստան-Սինգապուր հարաբերությունների զարգացման համար կան բոլոր նախադրյալները. Փաշինյան

Փաշինյանը խոսեց Հայաստանի և Սինգապուրի միջև նմանությունների մասին և նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման համար կան բոլոր նախադրյալները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Սինգապուրը շատ նմանություններ ունեն։ Այս մասին  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ ասուլիսում:

Սինգապուրի վարչապետը ցույց է տվել Երևանի «երգող շատրվանները». տեսանյութ

«Մենք շահագրգռված ենք խորացնելու մեր բարեկամական կապերը Սինգապուրի հետ: Դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները», - ասաց Փաշինյանը:

Ըստ նրա` Հայաստանը և Սինգապուրը ունեն հետաքրքիր նմանություններ ունեն. երկու երկրներն էլ չունեն բնական ռեսուրսներ և կառուցում են զարգացման ռազմավարություն ՝ մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման համար:

«Կրթությունը, նորարարությունը, գիտելիքը, քրտնաջան աշխատանքը և լավատեսությունը մեր պետությունների զարգացման և նրանց շարժիչ ուժի բանալին են»,- ասաց ՀՀ վարչապետը:

Դրան գումարվում են պատմական կապերը, որոնք լրացուցիչ խթան են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան. լուսանկարներ

ՀՀ վարչապետը կարևորեց ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը:

Բացի այդ, կստորագրվի երկկողմ համաձայնագիր ծառայությունների, առևտրի և ներդրումների վերաբերյալ ՝ Երևանի և Սինգապուրի միջև:

Նշենք, որ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը Հայաստան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

ԵԱՏՄ–ն ու Հայաստանը Սինգապուրի հետ ազատ առևտուր կանեն. նախարարը մանրամասներ ներկայացրեց

Հոկտեմբերի 1-ին Լի Սյեն Լունի կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում կկնքվի ԵԱՏՄ - Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը: