Երևանյան քամու հետևանքը. ծառը պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա. տեսանյութ

Քամու հետևանքով պոկված ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա ու վնասել դրանք։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները։
Sputnik

Այսօր Երևանում, Արամի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա, բարեբախտաբար տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վթար Երևան–Սևան ճանապարհին. 27–ամյա վարորդը տեղում մահացել է

911 ծառայությունն ահազանգը ստացել է ժամը 13:27-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են կայանած «Mercedes A170» (վարորդ՝ Լուսինե Գ.) և «Mercedes E300» մակնիշների ավտոմեքենաների վրա: Վնասվել են ավտոմեքենաների տանիքները և շարժիչի հատվածի թիթեղները:

Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղերն ավտոմեքենաների վրայից: