Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին Երևանում որոշ փողոցների երթևեկությունը կսահմանափակվի։ Այդ օրերին Հայաստան կայցելի Սինգապուրի վարչապետը, ինչպես նաև մայրաքաղաքում կանցկացվի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հայաստանյան այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Խնդիրը պետք է այլ մակարդակով լուծվի. ինչու են 100-ավոր բեռնատարները մնացել Վերին Լարսում

«Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08։00-ից 15։00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան - Թումանյան խաչմերուկից Աբովյան - Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին - Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 1-ին, ժամը 08։00-ից 17։00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային - Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12։00-ից 17։00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկը։ Իսկ ժամը 17։00-ից 20։00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:

Փաշինյանն այլևս չի փրկի, կամ ինչպես ստիպել հայ վարորդներին հետևել երթևեկության կանոններին