Երևանի շենքերի պատշգամբներն ու տանիքները «պարապ» չեն մնա. ինչ է նախաձեռնել քաղաքապետարանը

Քանի որ Երևանն աղտոտված է տրանսպորտային միջոցների արտանետումներով, իսկ գրունտային հողերը քիչ են, քաղաքապետարանն իր առաջարկն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Առաջիկայում ոչ միայն երևանյան շենքերի պատշգամբները, այլև տանիքները կկանաչապատվեն, իսկ շենքերի պատերը «կգրավեն» մագլցող բույսերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակից Գայանե Ներսիսյանը։

Երևանի քաղաքապետարանը սկսել է տեսակավորել աղբը. տեսանյութ

Նշենք, որ այսօր և վաղը Խաչքարերի պուրակում (Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածք) բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ կգործի` կանաչապատող ընկերությունների մասնակցությամբ։

«Ուզում ենք բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնել, մասնավորապես` պատշգամբային կանաչապատման առումով։ Միջոցառման նպատակն այն է, որ բնակչությունը, այցելելով տոնավաճառ, ծանոթանա ծաղիկների կազմին, մասնագիտական կառույցներից խորհրդատվություն ստանա` որ ծաղիկն ինչպես պետք է խնամել, որ պատշգամբն ինչ ծաղիկներով կարելի է պատել»,–ասաց նա։

Երևանի շենքերի պատշգամբներն ու տանիքները «պարապ» չեն մնա. ինչ է նախաձեռնել քաղաքապետարանը

Նրա խոսքով` իրենք ուզում են, որպեսզի պատշգամբային կանաչապատման մշակույթը զարգանա Երևանում։ Ներսիսյանը նշեց, որ քաղաքապետարանն ուղղաձիգ կանաչապատման աշխատանքներ կմեկնարկի շուտով, այսինքն` շենքերի կկանաչապատվեն մագլցող տեսակի բույսերով։

«Երևանում կան տեղեր, որտեղ գրունտային հողային մասը զբաղեցրած է, իսկ կենտրոնը` խիտ կառուցապատված, ինչի համար էլ այլընտրանքային մեթոդները պետք է կիրառենք։ Քանի որ ունենք աղտոտված, տրանսպորտային միջոցների արտանետումներով քաղաք, պետք է հնարավոր բոլոր միջոցներով կանաչապատենք Երևանը»,– ասաց նա` հավելելով, որ առաջիկայում կկանաչապատեն նաև տանիքները։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նախաատեսում է անցկացնել նաև «Տարվա լավագույն կանաչապատ պատշգամբ» համաքաղաքային մրցույթը:

Երևանի մի քանի փողոց վերանորոգվում են քաղաքապետարանի տնտեսած գումարներով. տեսանյութ