ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին երեկ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 27–ամյա վարորդը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սեպտեմբերի 28-ին, ժամը 06:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Պարզվել է` Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 14-րդ կմ-ին Lada Priora մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մարտին Ս., ծնված 1993 թ.) բախվել է ճանապարհին կայանած DAF մակնիշի բեռնատարին (վարորդ` Գիորգի Ի.). Lada Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ դեպք Վանաձորում. 4 հոգով կողոպտել են առևտրականին և 30 հազար դոլար հափշտակել
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կոտայքում որսի գնացած տղամարդկանցից մեկին հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց