Հենրիխն ու 13 լեգեոներները․ ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական

Առաջիկա խաղերը շատ կարևոր են հավաքականի համար․ հաղթանակի դեպքում Հայաստանը խմբում երկրորդը դառնալու և Եվրոպայի առաջնություն անցնելու իրական հնարավորություն կունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Արտերկրում ելույթ ունեցող 14 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ Եվրո 2020-ի ընտրական խաղերին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հրավիրվել են դարպասապահ Արսեն Բեգլարյանը («Դնեպր», Բելառուս), պաշտպաններ Վարազդատ Հարոյանը («Ուրալ», Ռուսաստան), Անդրե Չալիշիրը («Գետեբորգ», Շվեդիա), Հովհաննես Համբարձումյանը («Էնոսիս Նեոն Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյանը («Ժետիսու», Ղազախստան), Մոնրո Արարատը («Բոյակա Չիկո», Կոլումբիա), Ռումյան Հովսեփյանը («Արդա», Բուլղարիա), Հենրիխ Մխիթարյանը («Ռոմա», Իտալիա), Գևորգ Ղազարյանը («AEL Լիմասոլ», Կիպրոս), Էդգար Բաբայանը («Խոբրո», Դանիա), Մարկոս Պիզելին («Ակտոբես», Ղազախստան), ինչպես նաև հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյանը («Սոչի», Ռուսաստան), Տիգրան Բարսեղյանը («Կայսար», Ղազախստան) և Սարգիս Ադամյանը («Հոֆենհայմ», Գերմանիա)։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարելավել է դիրքերը

ՀՖՖ–ն աշխատում է. Վանեցյանը Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերում ֆուտբոլի դաշտեր է բացել

Ինչպես նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Կամո Հովհաննիսյանի մասնակցությունն առաջիկա հանդիպումներին հարցականի տակ է, բայց նա ևս հրավիրվել է հավաքական:

Հիշեցնենք, որ Հայաստանը ընտրական փուլի սկզբում երկու պարտություն է կրել, բայց այնուհետև երեք հաղթանակ է տարել չորս խաղում։ Եթե արտագնա խաղում հաջողվի հաղթել ֆիններին, Հայաստանի հավաքականը երկրորդ տեղը զբաղեցնելու իրական շանս կունենա, իսկ երկրորդ տեղն ուղեգիր կապահովի դեպի Եվրո 2020։

Եգանյան. «Ֆուտբոլի զարգացումը համակարգային դարձնելու պատմական հնարավորություն ունենք»