Էլիբեգովան նշում է, որ իրականում որևէ հանդիպում սովորական չի լինում այն առումով, որ միշտ կա օրակարգ, որը պետք է քննարկվի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան ու Ադրբեջան
«Արտգործնախարարների հանդիպումը սովորաբար ընթացակարգային է, քանի որ կա բանակցային գործընթացի տրամաբանություն, և ոչ ոք այս հանդիպումից առանձնապես արտասովոր բան չէր սպասում»,- նշում է Անժելա էլիբեգովան:
Խաղաղության փոխարեն մենք պատերազմի թաքնված սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանից. Փաշինյան
Ադրբեջանագետը խոսել է նաև կարևոր բանակցային հանդիպումներից առաջ ադրբեջանական սանդրանքների, մասնավորապես դիվերսիոն ներթափանցումների, ինչպես նաև վերջերս տեղի ունեցած ադրբեջանական մեծածավալ զորավարժությունների մասին:
«Չեմ կարծում, որ Ալիևն այդքան գումար կծախսի զուտ մկաններ ցույց տալու համար: Զորավարժությունների քանակը վկայում է, որ Ալիևը զինվորականների առջև դնում է լուրջ խնդիրներ»,- նշում է Էլիբեգովան:
Զրույցի ընթացքում ադրբեջանագետն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և որոշ դեպքերում նրանց կողմից ցուցաբերված դիրքորոշումներին:
Մանրամասները` տեսանյութում։